News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 14
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 31-ը Խնայողությունների միջազգային օրն է. այդ առիթով NEWS.amզրուցել է IDBank-ի Մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Վարդան Գեւորգյանի հետ։

IDBank-ը վերջերս հանդես եկավ խնայողական նոր գործիքով խնայողական հաշվի մասին է խոսքըի՞նչ պայմաններ եք առաջարկում հաճախորդներին այս պրոդուկտի համար, խնայողական ի՞նչ այլ գործիքներ կարող են գտնել հաճախորդները IDBank-ում եւ, ընդհանրապես, խնայողական ո՞ր գործիքներն են նախընտրելի հայաստանյան շուկայում։

Նախ, նշեմ, որ Խնայողությունների միջազգային օրը հրաշալի հնարավորություն է եւս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու ֆինանսական կայունության կարեւորագույն բաղադրիչներից մեկի՝ խնայողության կարեւորությունը եւ, այս առումով, հասարակության գրագիտության բարձրացմանն ուղղված քայլեր ձեռնարկել։

Շատ հաճախ մեր հասարակության կողմից հնչում է կարծիք, որ գրեթե անհնար է խնայողություններ կատարել սպառողական ծախսերի ներկայիս հորձանուտում։ Սակայն, միեւնույն ժամանակ մեզանից շատերի տանը առկա է խնայատուփ (копилка), որտեղ շատ հաճախ նետում ենք մեզ մոտ առկա մանրադրամը։ Այսինքն, մենք ունենք սովորություն մեզ մոտ առկա գումարներից յուրաքանչյուր օր որոշակի գումար նետել այդ խնայատուփերի մեջ։ Դա հենց խնայողություն կատարելու սովորույթն է։ Այս առումով շատ կարեւոր է գիտակցել, որ խնայողություն կատարելու համար պետք չէ խնայել այնքան գումար, որքան մնում է ամսական ծախսերը կատարելուց հետո, այլ անհրաժեշտ է առաջին հերթին ամսական վաստակած գումարից մի կողմ դնել որոշակի գումար։

Այժմ անդրադառնանք բանկի կողմից վերջերս գործարկված խնայողական պրոդուկտներին։ Առաջինը  խնայողական հաշիվներն են։ Ուսումնասիրելով հաճախորդների պահանջմունքները՝ մենք տեսանք, որ Բանկի հաճախորդների մի ստվար զանգված կարիք ունի այնպիսի խնայողական գործիքի, որը հնարավորություն կտա կուտակել դրամական միջոցներ, որոնց վրա կհաշվարկվի տոկոսագումար, եւ միեւնույն ժամանակ այդ գումարներն օգտագործելիս նրանք չեն կորցնի կուտակված տոկոսները։Մեր կողմից գործարկված պրոդուկտը տալիս է այս բոլոր հարցերի պատասխանները։ Այսինքն, հաճախորդները լիովին անվճար բացում են խնայողական հաշիվ, որի վրա կարող են փոխանցել գումարներ, որոնց նկատմամբ յուրաքանչյուր օր կհաշվարկվի տոկոսագումար։ Այդ գումարները ցանկացած պահին խնայողական հաշվից հանելու եւ օգտագործելու դեպքում կուտակված տոկոսագումարը կպահպանվի։ Խնայողական հաշիվների վրա առկա միջոցների նկատմամբ Բանկը կհաշվարկի ՀՀ դրամով մնացորդների դեպքում տարեկան 5%, ԱՄՆ դոլարի դեպքում՝ 1.5%, իսկ եվրոյի դեպքում 0,25% տոկոսագումար:

Հաջորդ խնայողական պրոդուկտը նոր դեբետային քարտերն են, որոնք ի դեպ գործարկվել են սեպտեմբեր ամսվա սկզբին։ Այս քարտատեսակի առավելությունն այն է, որ յուրաքանչյուր օր քարտի վրա եղած գումարների նկատմամբ հաշվարկվում է տոկոսագումար, սակայն, իտարբերություն խնայողական հաշիվների, հաճախորդների համար իրենց գումարներն ավելի հասանելի են։ Այսինքն, ցանցակած պահի բանկոմատների միջոցով կարելի է կանխիկացնել գումարները՝ չկորցնելով կուտակված տոկոսագումարները։ Ի հավելումն վերոնշյալի ասեմ, որ այս քարտերի միջոցով ARCA համակարգի բոլոր բանկերի բանկոմատներից գումարների կանխիկացման ժամանակ հաճախորդը կանխիկացման գումար չի վճարում։ Միեւնույն ժամանակ, ըստ հաճախորդների ցանկության, Բանկը նրանց համար կարող է անվճար բացել նաեւ ընթացիկ հաշիվներ։ Բանկի կողմից այս քարտերի դրական մնացորդի վրա տարեկան կտրվածքով հաշվարկվում են ՀՀ դրամի դեպքում 4%, ԱՄՆ դոլարի դեպքում՝ 1%, եվրոյի դեպքում՝ 0.25%, իսկ ՌԴ ռուբլու դեպքում՝ 1% տոկոսագումար։

Այսպիսով, վերոնշյալ երկու պրոդուկտների գործարկմամբ մենք փորձել ենք բավարարել այն հաճախորդների կարիքները, ովքեր ցանկանում են կատարել խնայողություններ, աշխատել տոկոսագումար, սակայն միեւնույն ժամանակ ցանկացած պահին այդ գումարներն օգտագործելու պարագայում չկորցնեն իրենց տոկոսագումարները։

Խնայողական պրոդուկտների հաջորդ մեծ խումբը, որը Բանկի ավանդական պրոդուկտներից է, ժամկետային ավանդներն են, որոնք վերոնշյալ երկու պրոդուկտների համեմատությամբ հաճախորդների համար կարող են ապահովել ավելի բարձր եկամտաբերություն, սակայն ժամկետից շուտ ավանդի գումարը հետ պահանջելիս հաճախորդները կկորցնեն կուտակված տոկոսագումարները կամ դրանց մի մասը։

Եվ վերջին, ներկայումս ամենաարագ զարգացող պրոդուկտի տեսակը Բանկի պարտատոմսերն են, որոնք հաճախորդների համար ապահովում են ամենաբարձր եկամտաբերությունը։ Ի դեպ նշեմ, որ IDBank-ըմոտ ապագայում կթողարկի պարտատոմսերի 6-րդ տրանշը, որը ԱՄՆ դոլարով է եւ իր հաճախորդների համար կապահովի տարեկան 5,25% եկամտաբերություն։ Բանկի պարտատոմսեր ձեռքբերող հաճախորդները կարող են օգտվել նաեւ բանկի կողմից առաջարկվող մի շարք արտոնություններից, ինչպիսիք են, օրինակ, առանց տարեկան սպասարկման վճարիԲանկի քարտերը, Բանկի կողմից անվճար առաջարկվող ապահովագրությունը, անվճար հաշիվների բացումը եւ նմանատիպ այլ առավելությունները։ Նշեմ, որ մեր նախկին թողարկումները ցույց են տվել, որ այս պրոդուկտը շատ մեծ պահանջարկ ունի շուկայում եւ Բանկը շատ հաճախ ժամկետից շուտ է ավարտում   պարտատոմսերի տեղաբաշխումը։

Անդրադառնալով Ձեր վերջին հարցին այն մասին, թե հայաստանյան շուկայում որ խնայողական պրոդուկտներն են նախընտրելի հաճախորդների կողմից, պատասխանն առայժմ մեկն է։ Դա ժամկետային ավանդներն են։ Սակայն, այս հարցը դիտարկելով դինամիկայի մեջ, կտեսնենք, որ հաճախորդների մոտ ֆինանսական գրագիտության բարձրացմանը զուգահեռ մեծ պահանջարկ են սկսել վայելել թե՛ պարտատոմսերը, թե՛ խնայողական հաշիվներն ու տարատեսակ քարտային պրոդուկտները։

Կառավարությունը բավականին մեծ տեղ է հատկացնում հիփոթեքային վարկավորմանը եւ վերջերս բարձրաձայնեց առավել հարմար ու մատչելի պայմանների մասին։ Ի՞նչ պայմաններ է առաջարկում IDBank-ը բնակարան ձեռք բերելու համար, որքանո՞վ է կարեւորում կամ շեշտադրում հիփոթեքային վարկավորումն իր քաղաքականության մեջ։

Հիփոթեքային վարկավորումը ներկայումս հանդիսանում է IDBank-ի մանրածախ բիզնեսի հիմնական ռազմավարական ուղղություններից մեկը, որի վրա առավել շատ շեշտադրում  կատարվեց 2018թ-ի սկզբից, երբ Բանկը կտրուկ բարելավեց այս պրոդուկտի պայմանները։ Ներկայում մեր հաճախորդները կարող են ստանալ անշարժ գույքի ձեռքբերման վարկեր 0% կանխավճարով, մինչեւ 20 տարի մարման ժամկետով։ Բանկը համագործակցում է «Բնակարան Երիտասարդներին» ՈՒՎԿ-ի եւ Ազգային Հիփոթեքային ընկերության հետ՝ հիփոթեքային վարկերի տրամադրման ծրագրերի ներքո։ Այս ծրագրերի շրջանակում մեր հաճախորդները կարող են վարկավորվել սկսած 3,4% տարեկան տոկոսադրույքից։ Իսկ եթե հաճախորդները չեն համապատասխանի նշված ծրագրերի պահանջներին, ապա Բանկը սեփական ռեսուրսներով կարող է հաճախորդներին տրամադրել անշարժ գույքի ձեռքբերման կամ վերանորոգման վարկեր ՀՀ դրամով՝ սկսած 10%-ից, իսկ ԱՄՆ դոլարով՝ 8,5%-ից։

Այս տարի մենք գործարկել ենք նաեւ հիփոթեքային վարկերի վերավարկավորման ծրագիրը։ Այսինքն, եթե հաճախորդները այլ ֆինանսական կազմակերպություններում ունեն հիփոթեքային վարկեր, իրենք մեզ մոտ կարող են վերավարկավորվել ավելի մատչելի պայմաններով։ Այս պրոդուկտի առավելություններից մեկն այն է, որ հաճախորդները վերավարկավորվելիս կարող են նաեւ բացի վերավարկավորվող գումարից IDBank-ից ստանալ նաեւ ավել գումարներ՝ իրենց այլ սպառողական կարիքները հոգալու համար, ընդ որում, սովորական սպառողական վարկերի պայմաններից առավել մատչելի պայմաններով։

IDBank-ը ռեբրենդինգից հետո ընկալվում է որպես նորարար բանկ, որն առաջին հերթին կարեւորում է հաճախորդների հարմարավետությունը եւ անհատական մոտեցումը։ Մանրածախ բիզնեսի տեսանկյունից ի՞նչ ռազմավարություն է որդեգրել Բանկը եւ արդյոք հետեւելու է դրան նաեւ 2019-ին։

Վստահ եմ, որ 2019 թվականը IDBank-ի համար լինելու է վերելքի տարի։ Նման լավատեսության հիմք են ծառայում այն բոլոր նախագծերը, որոնք ձեռնարկվել են մեր կողմից ռեբրենդինգից հետո։ Մինչեւ տարեվերջ Բանկը կգործարկի իր մոբայլ հավելվածը, որը շատ պարամետրերով կտարբերվի շուկայում ներկայումս առկա նմանատիպ լուծումներից։ Տվյալ հավելվածի մշակման հիմքում առաջին հերթին ընկած է հաճախորդների հարմարավետությունը եւ ամենօրյա պահանջմունքների բավարարումը։ Ընդհանուր առմամբ, եթե դիտարկենք Բանկի նախաձեռնությունները, հստակ նկատելի է Բանկի ռազմավարական ուղղվածությունը՝ հաճախորդների սպասարկումը տեղափոխել դեպի թվային, հեռահար ուղիներ։

Հոկտեմբերի 31-ին աշխարհում նշվում է Խնայողությունների միջազգային օրը։ Ի՞նչ ձեւաչափով է օրը նշելու IDBank-ը։

Խնայողությունների միջազգային օրն արդեն տարիներ շարունակ նշվում է Հայաստանում։ Այս տարի այն կազմակերպվում է Հայաստանի բանկերի միության եւ Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի կողմից. միջոցառումներում ներգրավված է նաեւ IDBank-ը․մենք կմասնակցենք Խնայողությունների միջազգային օրվան նվիրված սիմպոզիումին, որտեղ կխոսենք խնայողությունների, խնայողության մշակույթը մեր քաքաքացիների մոտ զարգացնելու կարեւորությունից։ Նույն օրը IDBank-ը կմասնակցի EXPO ցուցահանդեսի, որտեղ Բանկը կունենա առանձին տաղավար եւ ներկայացուցիչներ, որոնք այցելուներին հանգամանալից կներկայացնեն IDBank-ի խնայողական պրոդուկտները, դրանց առավելություններն ու առանձնահատկությունները։

Խնայողությունների համաշխարհային օրվա առթիվ ԿԲ-ը կազմակերպում է նաեւ ֆինանսական շրջագայություն, որի մասնակիցները հնարավորություն կունենան շրջել IDBank-ում, ծանոթանալ առանձին ստորաբաժանումների աշխատանքներին։ Հատուկ ֆինանսական շրջագայության մասնակից-այցելուների համար կկազմակերպվի սեմինար, որտեղ նրանք կգտնեն բանկային տարբեր պրոդուկտների մասին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

Բացի այս ամենից IDBank-ն ունի անակնկալ․ բոլոր նրանք, ովքեր այդ օրը՝ հոկտեմբերի 31-ին Բանկում կբացեն խնայողական հաշիվ, որը, ինչպես արդեն նշեցինք, առաջարկվում է շուկայում առկա լավագույն պայմաններով, կստանան IDBank-ից անակնկալ նվեր. հուսով ենք՝ նման միջոցառումների շնորհիվ մեր բնակչության մոտ կձեւավորվի խնայելու մշակույթ, եւ մարդիկ կսկսեն խնայել ամենաչնչին գումարներից սկսած։ Վերջապես, խնայողությունը ցանկացած մարդու ֆինանսական կայունության կարեւորագույն բաղադրիչներից մեկն է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արթուր Ջավադյանը մեկնել է Ալմաթի՝ մասնակցելու ֆինանսիստների ֆորումին
Այցի շրջանակում նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ գործընկեր կառույցների ղեկավարների հետ: ԿԲ պատվիրակությունը մասնակցելու է նաեւ...
2018 թ. երրորդ եռամսյակում դիտվել է տնտեսական ակտիվության որոշակի թուլացում. ԿԲ
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6 տոկոս…
Փոխվել է վարկավորման կառուցվածքը. ավելի շատ վարկեր սկսել են ուղղվել արդյունաբերություն, հիփոթեքային շուկա. ԿԲ նախագահ
Բանկային շուկայում մրցակցությունը մեծ է եւ այսօր կան գործարարներ շուկայում, որ նախկինում են վարկեր վերցրել, որոնց պայմաններն անհամեմատելի են գործող պայմանների հետ...
Արթիկում IDBank-ի հովանավորությամբ ՏՏ դասասենյակ է բացվել (ֆոտո)
Որպես այս դպրոցի շրջանավարտ հպարտ եմ, որ այսուհետ IDBank-ի ջանքերով իմ դպրոցի աշակերտական ներկայիս սերունդը կհաղորդակցվի նորագույն տեխնոլոգիաներին և կսովորի ծառայեցնել դրանք իր նպատակներին…
Համաշխարհային բանկի՝ տնտեսական աճի կանխատեսումները Հայաստանի և հարևան երկրների համար
Տնտեսական աճի մասին համեմատաբար վատատեսական սպասումներ կան Ադրբեջանի դեպքում՝ 2019թ. 3,8%–ից այն կարող է իջնել մինչև 3,2%...
Հայաստանում արդեն 16 տարի է, ինչ բանկային դեֆոլտներ չկան
Ինչո՞վ է ՀՀ բանկային համակարգը տարբերվում ՌԴ համակարգից, ո՞ր տեխնոլոգիաներն են ՀՀ բանկային համակարգի շարժիչ ուժը, և շուկայի կոնսոլիդացման ի՞նչ ծրագրեր ունի Ամերիաբանկը...
Partner news