News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 14
Տեսնել լրահոսը

91 տարեկանում մահացել է ժողովրդական արտիստ եւ ռեժիսոր Ստեփան Պուչինյանը, հայտնել են Կինեմատոգրաֆիստների միությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսին են՝ «Պատմություն չեկիստի մասին», «Հարձակում», «Ամենագեղեցիկ ձին», «Ամուսնության օրը պետք է ճշտվի», «Քրեական հետախուզության պետի կյանքից», «Մադամ Վոնգի գաղտնիքները», «Ավազակներն օվկիանոսում», «Ոսկե ձկնիկը N քաղաքում»:

Պուչինյանը չի հասցրել ավարտել «Տարվա երեք եղանակները» ֆիլմի նկարահանումները:

Նա ավարտել է ՎԳԻԿ-ը, աշխատել է Մ. Գորկու անվան կինոստուդիայում ֆիլմերի տնօրեն, ապա բեմադրող ռեժիսոր: Պարգեւատրվել է Պետրոս Մեծի II աստիճանի (2003) եւ I աստիճանի (2007) շքանշաններով, Պատվո շքանշանով (2012):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news