News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Իմ՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ մեկ անգամ է եղել, որ խոսել եմ ոչ թե փաստերով, այլ էմոցիոնալ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նա հայտնեց, որ առաջիկայում ԱԱԾ–ն կհրապարակի տեսանյութ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի ու «Կոնգրես» հյուրանոցի կապի մասին. «Առաջիկայում դրա հետ կապված էլ կլինի արդեն ավանդական դարձած ԱԱԾ տեսանյութերից»։

ԱԱԾ տնօրենը հրաժարվեց այլ մանրամասներ հայտնել, շեշտելով՝ խոսելու է միայն փաստերով. «Իմ՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ մեկ անգամ է եղել, որ խոսել եմ ոչ փաստերով, այլ էմոցիոնալ։ Երբ մենք մեր բացահայտումները ներկայացնում ենք, ներկայացնում ենք ամբողջությամբ կատարված աշխատանքը եւ փաստով, որպեսզի շահարկման առիթ չլինի։ Սակայն այդ պարագայում շտապողականություն է եղել։ Փաստեր եղել են, սակայն ամբողջական չի եղել»,–եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլի ասուլիսի ժամանակ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերել 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում:

Ավելի ուշ Վանեցյանը սրբագրել էր իր խոսքը, իսկ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԱԾ տնօրեն՝ պահանջելով զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալ. բացի այդ հրապարակայնորեն հերքում է պահանջել:

Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ նոր քրեական գործ է հարուցվել. Վանեցյանը մանրամասներ է հայտնում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ