News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 21
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետի առաջարկը, թե «կարմիր գծերի» տուգանքներից բյուջե մուտք արվող դրամական միջոցները կարելի է ուղղել մանկապարտեզների եւ այլ սոցիալական նշանակալի օբյեկտների խնդիրների լուծմանը նպատակահարմար չէ: Այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Վարորդի բարեկամ» ՀԿ ղեկավար Տիգրան Քեհյանը:

Նա նշեց, որ Երեւանում մտցված կայանման «կարմիր գծերը» մայրաքաղաքի բյուջեին մեծ վնասներ են բերում: Քեհյանի խոսքով՝ Երեւանի քաղաքապետարանը տարեկան գրեթե 100 մլն դրամ չի ստանում քաղաքացիների կողմից «կարմիր գծերի» հետ կապված տուգանքների բողոքարկման հետեւանքով: Նա հավելեց, որ վարորդների դժգոհությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վճարովի կայանման դիմաց իրենց անհրաժեշտ ծառայություն չի մատուցվում: «Կայանման բուն կազմակերպումը վերանայման կարիք ունի: Վարորդներին կայանման ծառայությունների մատուցման հանդեպ մոտեցումն անհրաժեշտ է փոխել»,- եզրափակեց Տիգրան Քեհյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news