News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նյու Յորքում անցած հանգստյան օրերին 25 տարում առաջին անգամ չի գրանցվել կրակոցի ոչ մի դեպք: Այս մասին հայտնում է New York Post-ը՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանությանը:

Նշվում է, որ վերջին անգամ համանման վիճակ է գրանցվել 1993 թվականին:

Քաղաքապետ Բիլ դե Բլազիոն գովաբանել է Նյու Յորքի ոստիկաններին:

«Վերջին հանգստյան օրերին՝ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի Նյու Յորքում հրաձգության ոչ մի դեպք չի եղել: Մի՞թե սա հրաշալի չէ»,- ասել է դե Բլազիոն:

Այդուհանդերձ, արդեն երկուշաբթի քաղաքում տեղի է ունեցել հրաձգություն. Բրոնքսի շրջանում մի տղամարդ հրազենային վնասվածք է ստացել եւ հոսպիտալացվել: Հաղորդվում է, որ նրա առողջությանը վտանգ չի սպառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ