News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 13
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Սյունիքի մարզում մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին, ուժային կառույցների մարզային ծառայությունների ղեկավարներին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության մամուլի ծառայությունից։

Շնորհավորելով նորանշանակ մարզպետին` նախարարը նշել է, որ ներկայացնում է սպայի, ՀՀ ոստիկանության գեներալի, իսկ նոր Հայաստանում ոստիկանը, սպան պետք է օրինականության խորհրդանիշը լինեն։ Նրա խոսքով՝  հանրապետության  բոլոր անկյուններում օրինականության գոյության մասին որեւէ քաղաքացի կասկած չպետք է ունենա:  «Նոր Հայաստանն իր հետ բերել է նոր իրողություններ, եւ այն մարդիկ,  ովքեր կարողանում են տեղավորվել այդ իրողություններում,  մեզ հետ երկար ճանապարհ ունեն  անցնելու», - հավելել է նախարարը։

Ընդգծելով, որ նախկինում էլ իր աշխատանքի բերումով առնչություն է ունեցել մարզի եւ  նրա խնդիրների հետ՝ մարզպետ Հունան Պողոսյանը հորդորել է ներկաներին վստահել իրեն եւ հավաստիացրել, որ մարզում հաջողություններ կունենան։

Նշենք նաեւ, որ մինչեւ  մարզպետարանում նախատեսված հանդիպումը,  նախարար  Սուրեն Պապիկյանը, մարզպետ Հունան Պողոսյանն ու ճանաչողական այցով Կապանում գտնվող ԱԱԾ տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն այցելել են Կապանի քաղաքային մարզադաշտ, ծանոթացել այն խնդիրներին, որոնց պատճառով «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբն այստեղ հանդիպումներ չի ունենում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզի բնակիչները փակել են Գորիս-Կապան ճանապարհը։ Բնակիչները հավաքվել են Քարահունջ գյուղի հատվածում։ Այս կերպ սյունեցիները բողոքում են կառավարության՝ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշման դեմ:

Փակ է Գորիս– Կապան ճանապարհը. Սյունեցիները բողոքում են Հունան Պողոսյանի նշանակման դեմ (վիդեո)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news