News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նահանգապետ Էսմայիլ Թաբադարի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնելու, արդյունաբերության, գյուղատնտեսության, ՏՏ եւ բարձր տեխնոլոգիաների, ինչպես նաեւ զբոսաշրջության եւ մշակույթի ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները:

Ֆարսի առեւտրի, արդյունաբերության, հանքերի եւ գյուղատնտեսության պալատում դեսպան Թումանյանը հանգամանալից կերպով ներկայացրել է Հայաստանի տնտեսության վիճակը, Իրանի հետ տնտեսական համագործակցության պայմանները, Հայաստանի գործարար միջավայրը բնութագրող ցուցանիշները:

ԵԱՏՄ երկրների հետ փոխգործակցության համատեքստում ՀՀ դեսպանը խոսել է Հայաստան-Իրան հարաբերությունների խորացման կարեւորության մասին, ներկայացրել ՀՀ նոր կառավարության հակակոռուպցիոն քաղաքականությունը եւ նահանգի գործարար շրջանակների ներկայացուցիչներին առաջարկել այցելել Հայաստան՝ տեղում ծանոթանալու տնտեսական գործունեության հնարավորություններին: Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանել է գործարարների բազմաթիվ հարցերին:

Նահանգային այցի շրջանակներում դեսպան Թումանյանը եղել է Շիրազի համալսարանում, որտեղ տեղի է ունեցել հանդիպում համալսարանի փոխնախագահ Ալիռեզա Աֆշարիֆարի հետ: Վերջինս ներկայացրել է համալսարանի գիտակրթական գործունեությունը, խոսել հաստատված միջազգային կապերի, ուսանողների եւ դասախոսների փոխանակման ծրագրերի մասին: Դեսպան Թումանյանը զրուցակցին ներկայացրել է ՀՀ կրթության ոլորտը, մասնավորապես հայաստանյան ԲՈւՀ-երի գործունեությունը:

ՀՀ դեսպանն այցելել է նաեւ Ֆարս նահանգի մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ եւ ծանոթացել դրանց գործունեությանը, այցելել Պերսեպոլիս պատմամշակութային հնավայր:

Արտաշես Թումանյանը եղել է Շիրազի «Հայ ակումբում», որտեղ տեղի է ունեցել հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ