News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմի մեջ մտնող «Բասիջ» ստորաբաժանմանն աջակցելու համար իրանական 20 ընկերությունների եւ բանկերի դեմ պատժամիջոցներ է սահմանել՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Պատժամիջոցների ենթարկվածների թվում են իրանական խոշոր բանկերը, այդ թվում՝ Mellat-ը, որն, ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության, ամեն տարի դիվիդենտների, վարկերի, անտոկոս պարտքերի տեսքով 3 միլիոն դոլար է տրամադրել․․․ ներքին եւ արտաքին ագրեսիայի համար»։

Բացի այդ, ֆինանսների նախարաությունը պատժամիջոցներ է սահմանել նաեւ Parsian Bank-ի, Sina Bank-ի եւ Bahman Group-ի դեմ, որոնք ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն են ցուցաբերել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված ընկերություններին։

Կասկած կա, որ նման գործունեություն են իրականացրել նաեւ Mehr Eqtesad Bank-ը, երկրի խոշոր արտադրողները, ներդրումային ընկերությունները։

Նոր պատժամիջոցների սահմանումով ԱՄՆ-ը կարգելափակի Իրանի միլիարդավոր դոլարների ակտիվները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ