News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 20
Տեսնել լրահոսը

20 լրագրողներ աջակցություն են հայտնել իրենց գործընկեր Պրիա Ռամանիին, որը սեռական բռնության մեղադրանք է առաջադրել արտաքին գործերի պետական նախարար Մոբաշար Ջավեդ Ակբարի դեմ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Ռամանին միայնակ չէ այս պայքարում։ Մենք ցանկանում ենք խնդրել հարգելի դատարանին, որը կքննի հայցը, նաեւ ծանոթանա այն ցուցմունքներին, որոնք վերաբերում են սեռական բռնությանը մեր նկատմամբ, ինչպես նաեւ նրանց ցուցմունքներին, որոնք դրանց ականտեսն են դարձել»,–ասված է լրագրողների համատեղ հայտարարությունում, փոխանցում է NDTV հեռուստաալիքը։

Ակբարը, որը նախկինում բարձր պաշտոններ է զբաղեցրել Telegraph եւ Asian Age պարբերականներում, հայտնվել է հնչեղ սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ անցնող շաբաթ նրա դեմ է հանդես եկել հայտնի լրագեւորղ Պրիա Ռամանին։ Սրանից հետո պաշտոնյայի հասցեին մեղադրանք են առաջադրել նաեւ այլ կանայք, որոնք կամ դարձել են բռնության զոհ, կամ ականատես են եղել Ակբարի կողմից նման պահվածքի։

Մեղադրանքը առաջադրվել է հայտնի  MeToo շարժման շրջանակներում, որը կոչված է դատապարտել սեռական բռնությունը եւ բացահայտել դրանում ներգրավված ազդեցիկ ու հանրային դեմքերին։

Նշենք, որ նախարարը հերքել է իր դեմ առաջ քաշված բոլոր մեղադրանքները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news