Մոսկվայի քաղաքային դատարանը ՔԿՀ-ից՝ իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան քույրերից միջնեկի ազատ արձակումն օրինական է ճանաչել՝ տեղեկացնում է Gazeta-ն։
Դատարանն անփոփոխ է թողել Բասմանյան դատարանի վճիռը։
Դատավոր Յուլյա Սաֆինան միջնեկ քրոջ հանդեպ որոշ գործողությունների արգելքը մեղմացնելու որոշում էր ընդունել․ աղջիկն արդեն քննիչի թույլտվությամբ կարող է հաղորդակցվել քրեական գործի հետ առնչություն ունեցող անձանց հետ։
Հոկտեմբերի 17-ին Մոսկվայի քաղաքային դատարանը քննել է 57-ամյա սպանվածի քրոջ բողոքը։ Վերջինս պահանջել է չեղյալ համարել իր զարմուհիների խափանման միջոցը մեղմացնելու Բասմանյան դատարանի որոշումը։