News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 21
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասյօր՝ հոկտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Իոս Դաումային (նստավայրը` ք. Թբիլիսի):

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցության հնարավորությունները: ՀՀ պաշտպանության նախարարը կարեւորել է նաեւ տարածաշրջանային ձեւաչափով համագործակցության նախաձեռնումը:

Դեսպան Դաուման պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել առաջարկները եւ աջակցել պաշտպանության բնագավառում հայ-նիդերլանդական համագործակցության զարգացմանը: Որպես համագործակցության հիմնական ուղղություններ նշվել են կրթությունը եւ վերապատրաստումները, մարդկային ռեսուրսների կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության եւ այլ ոլորտներում փորձի փոխանակումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news