News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 19
Տեսնել լրահոսը

Մասաչուսեթսի բնակիչը մտադիր է խոստովանել, որ ինքն է սպիտակ փոշի եւ սպառնալիքներ պարունակող նամակներ ուղարկել Թրամփի որդիներին՝ տեղեկացնում է AP-ը։

Դանիել Ֆրիզելոն Դոնալդ Թրամփ-կրտսերին սպառնալիքներով եւ սպիտակ փոշով նամակ էր ուղարկել, որը նրա կինն էր բացել։ Քիչ հետո նա վատ էր զգացել եւ որոշ ժամանակով հոսպիտալացվել էր։ Սակայն պարզվել էր, որ փոշին անվտանգ է։

Նման նամակ ստացել էին նաեւ Էրիկ Թրամփը, սենատոր Դեբի Սթաբենոուն եւ պրոֆեսոր Միքելե Դաուբերան։

Ֆրիզելոյի փաստաբանն ասել է, թե նա որոշ «խնդիրներ» ունի եւ ամբողջ կյանքում դեղ է խմում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news