News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 18-ի որոշմամբ, «Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Ռոբերտի Հովսեփյանը նշանակվեց Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ:

Այս որոշման ընդունումը պայմանավորված է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության ՀՀ մշտական ներկայացուցչի փոփոխության անհրաժեշտությամբ:

Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության ընդհանուր կանոնակարգի 6-րդ կետի համաձայն մշտական ներկայացուցիչ կարող է լինել տվյալ երկրի հիդրոօդերեւութաբանական ծառայության տնօրենը, ուստի նախագծով առաջարկվում է ՀՕԿ-ում մշտական ներկայացուցիչ նշանակել գործադիր մարմնի նոր ղեկավարին:

Տպել
Ամենաշատ