News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Դեկտեմբերյան ընտրությունները սատարելու համաձայնագիր ստորագրած մեկ ու կես տասնյակ ՀՀԿ–ականներից ոմանց մուտքը ՔՊ «Ելքի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը տեսականորեն չի բացառել։ NEWS.am-ի հետ հարցազրույցում նա հնարավոր է համարել  Գեւորգ Կոստանյանի հայտնվելը իրենց թիմում, թեեւ ասաց, որ  նման խոսակցություն չի եղել։

«Շիրակ Թորոսյանի մասով, օրինակ, որոշակի խոսակցություն եղել է, բոլորս իր հանդեպ ունենք լավ վերաբերմունք»,–ասաց Հովիկ Աղազարյանը։

Նա հստակեցրեց, որ Թորոսյանը կարող է եւ չանդամակցել ՔՊ–ին, բայց լինել իրենց նախընտրական ցուցակում։

Դեկտեմբերյան ընտրությունները սատարած  ՀՀԿ–ականների ճնշող մեծամասնությանը, սակայն, Հովիկ Աղազարյանը  խորհուրդ տվեց, որ զբաղվեն իրենց հիմնական գործով՝ բիզնեսով։

«Իրենք թող քաղաքականությամբ չծանրաբեռնեն իրենց փայլուն մտքերը եւ զարգացնեն բիզնեսը, ի՞նչ գործ ունեն քաղաքականության մեջ, թող գնան աջակցեն այս կամ այն քաղաքական ուժին կամ անհատներին, որոնք կսպասարկեն իրենց շահերը։ Օրինակ, Սամվել Ալեքսանյանի ժամանակը ափոսոս է Ազգային Ժողովում»,–ասաց Հովիկ Աղազարյանը։

Նա ընդգծեց, որ ՔՊ–ին անդամակցելու կարիք չկա, միեւնույն է իրենց թիմը հակված է օգտագործել բոլորի մասնագիտական որակները ։

Ինչ վերաբերում է ՀՀԿ–ականների հանդեպ ճնշումներին, Հովիկ Աղազարյանն ասաց, որ ինքը համոզված ՝ճնշումներ չեն եղել, ոչ էլ կոմպրոմատներ են եղել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ