News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների եւ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամեդ բին Սալմանի շփումը WhatsApp–ով առաջացրել է անվտանգության աշխատակիցների մտահոգությունը սաուդցի լրագրող Ջամալ Հաշաքջիի անհետացման ֆոնին։

CNN–ը հայտնում է, որ Քուշները մի քանի ամիս շարունակ ակտիվ գրագրություն է վարում Մոհամեդի հետ։ Լրագրողի անհետացումից հետո Քուշները աշխատել է «կուլիսներում հետեւանքների մեղմացման նպատակով եւ լուռ օգտագործել է իր մտերիմ հարաբերությունները Մոհամեդի հետ՝ միաժամանակ փորձելով պետքարտուղարի լիազորություններն իր վրա չվեցնել»։

Պաշտոնական կապուղիներից դուրս Մոհամեդի հետ շփման մասով պաշտոնյաների անհանգստության հետ կապված Քուշները սկսել է նախագահի թիմի մյուս անդամներին ծանուցել իրենց խոսակցությունների մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news