News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բարձրաստիճան ամերիկացի մի պաշտոնյա ասել է, որ հնարավոր է՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպի այս տարի Փարիզում կամ G20 գագաթնաժողովում, որը տեղի կունենա Բուենոս Այրեսում, հայտնում է Bloomberg-ը:

Հստակեցվում է, որ խոսքը հնարավոր հանդիպման մասին է Ֆրանսիայում Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ: Դրանից բացի, 2 երկրների առաջնորդների հանդիպումը հնարավոր է Բուենոս Այրեսում G20 գագաթնաժողովին, որը սկսվելու է նեյեմբերի 30-ին:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ այս պահին ՌԴ եւ ԱՄՆ առաջնորդների հանդիպման շուրջ քննարկումներ չկան, քանի որ Միացյալ Նահանգները այս հարցում նախաձեռնություն չի դրսեւորում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ