News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ոստիկանները ժամեր անց հայտնաբերեցին կողոպուտը կատարողին։

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 19-ին ժամը 18.10-ին կողոպուտի վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Կինը հայտնում էր, որ րոպեներ առաջ իրենց շենքի 2-րդ հարկում անհայտ անձը բացահայտ հափշտակել է ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է 13.000 դրամ, բջջային հեռախոս, նույնականացման քարտ և ակնոց՝ պատճառելով 64.000 դրամի վնաս:

Ոստիկանության Նոր-Նորքի բաժնից դեպքի վայր մեկնեց օպերատիվ խումբ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, նույն օրը, ժամը 18.50-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Գայի պողոտայի և Խուդյակովի փողոցի խաչմերուկից բերման ենթարկեցին 25-ամյա Մասիս Ն.-ին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է տուժողին պատկանող բջջային հեռախոսը:

Հարուցվել է քրեական գործ։

Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածի մնացած մասը հայտնաբերելու ուղղությամբ:

Մասիս Ն.-ն ձերբակալվել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 6-ի երեկոյան ...
Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է մոտ 400 քմ տարածքում գտնվող տներում...
Նյու Դելիի ոստիկանությունը բռնագանձել է 15 տոննա կեղծված համեմունքներ
The Times of India թերթի տվյալներով՝ դրանց արտադրման ժամանակ օգտագործվել են անորակ բաղադրիչներ...
Ոստիկանները Նոր Խարբերդում թմրաշրջանառության դեպք են բացահայտել. Շոկոն հյուրասիրել է մեկ այլ տղամարդու
20-ամյա երիտասարդը, հայտնաբերված զանգվածը և կազմված փաստաթղթերը...
Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է...
Երևանում նորակառույցի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա տաջիկ բանվորի գլխին. նա հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Երաևնում։ Ժամը 18։10-ի…
Ամենաշատ