News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նիգերիայի Կադունա նահանգում քրիստոնյաների եւ մուսուլմանների բախման ժամանակ մահացել է 55 մարդ, հայտնում է ВВС-ն՝ վկայակոչելով Նիգերիայի նախագահ Մոհամմադ Բուհարիի հայտարարությունը:

Նշվում է, որ տարբեր դավանանքի պատկանող երիտասարդների բախումը տեղի է ունեցել Քասուվան Մագանի քաղաքի շուկայում: Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ միջադեպից հետո 22 մարդ ձերբակալվել է: Քրիստոնյաների եւ մուսուլմանների բախման պատճառը չի հստակեցվում:

Նիգերիայի նախագահի ներկայացուցիչը հայտարարել է, որ կրոնական տարբեր խմբերի միջեւ բռնության բռնկումները «մտահոգություն են առաջացնում», քանի որ, նրա խոսքով, եւ ոչ մի կրոն չի խրախուսում արյունահեղությունը: Երկրի նախագահը շեշտել է, որ նման միջադեպերը խանգարում են լուծել «առօրյա գործերը»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նիգերիայում պայթեր էր նավթատարը: Պատահարի հետեւանքով մահացել էր 60 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ