News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Իրանը հերքել է Միացյալ Նահանգների մեղադրանքն այն մասին, թե Թեհրանը իբրեւ թե միջամտում է Վաշինգթոնի ներքին գործերին, գրում է RT-ն՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ հայտարարությունը։

«Սպիտակ տունն արդեն վաղուց է փորձում այլ երկրներին մեղադրել կոնկրետ քաղաքական պատճառներով եւ ամեն օր նոր երկրի անուն է հավելում միջամտության իր ցուցակում»,-ասված է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմիի հայտարարությունում։

Դիվանագետը նկատել է, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում էր, որ «Իրանը զբաղված է իր ներքին գործերով եւ այնքան է թուլացել, որ չի կարող անգամ մտածել տարածաշրջանային խնդիրների մասին, այլ մտածում է միայն իր գոյության մասին»։

«Այդ դեպքում ինչպես կարող է այդպիսի երկիրը խառնվել ԱՄՆ խորհրդարանական ընտրություններին»,-շեշտել է Քասեմին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ