News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը եւ գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը հեռախոսով ցավակցություն են հայտնել ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի ընտանիքին, հայտնում է SPA գործակալությունը:

Սաուդյան Արաբիայի պետական լրատվամիջոցները շաբաթ գիշերը տարածել են երկրի գլխավոր դատախազի հաղորդագրությունն այն մասին, որ նախնական տեղեկություններով՝ Խաշգոջին մահացած է, եւ նրա մահվանն է հանգեցրել հյուպատոսարանի աշխատակիցների հետ անսպասելի վեճը: Այս գործով ձերբակալված է 18 մարդ, որոնց հարցաքննում են, սաուդյան իշխանությունները ձգտում են ճշմարտությունը պարզելուն եւ բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն:

Հեռուստաալիքը հայտնում է, որ գահաժառանգ արքայազնը եւ թագավորը մահացածի որդի Սալահի հետ հեռախոսային զրույցում նրան եւ ընտանիքի բոլոր անդամներին ցավակցել են Խաշգոջիի մահվան կապակցությամբ:

Սալահն, իր հերթին, նրանց շնորհակալություն է հայտնել ցավակցության եւ մխիթարանքի խոսքերի համար:

Սաուդցի լրագրող Խաշքոջին Washington Post-ի մեկնաբանն էր եւ 2017 թվականից բնակվում էր ԱՄՆ-ում: Նա սաուդյան իշխանություններին քննադատում էր Մոհամմեդ բեն Սալմանի գահաժառանգ արքայազն նշանակվելուց հետո:

Հիշեցնենք, որ Washington post-ի լրագրող Ջամալ Խաշգոջին անհետացել էր հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան այցելելուց հետո, որտեղ այցելել էր երկրորդ անգամ Թուրքիայի քաղաքացու հետ ամուսնանալու նպատակով փաստաթղթեր ստանալու: Նրա հետ միասին հյուպատոսարան էր եկել հարսնացուն, բայց նրան թույլ չէին տվել շենք մտնել: նա 5 ժամ սպասելուց հետո դիմել էր ոստիկանություն, երբ հյուպատոսարանի աշխատակիցներն ասել էին, թե Խաշգոջին իբր հեռացել է:

Ավելի քան 2 շաբաթ սաուդյան դիվանագիտական առաքելության ղեկավարությունը պնդում էր, որ լրագրողը հյուպատոսարանից հեռացել է, իսկ Խաշգոջիի անհետանալուց մեկ օր հետո Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը «Բլումբերգ» գործակալության հետ հարցազրույցում համոզմունք էր հայտնել, որ լրագրողը հյուպատոսարանը ողջ է լքել եւ թագավորության տարածքում չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ