News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Idram վճարային համակարգը եւ IDbank-ը համատեղ գործարկելու են նոր թվային հարթակ: Այդ մասին հայտարարվեց հոկտեմբերի 20-ին «Հայֆիլմ» կինոստուդիայում Idram-ի եւ IDbank-ի կողմից կազմակերպված Galactic city շոու համերգի ընթացքում: Միջոցառումը նվիրված էր Էրեբունի-Երեւանի 2800 – ամյակին, որին հրավիրված էին աշխարհահռչակ վինիլային արտիստներ Գերմանիայից եւ Հայաստանից`  Glenn Astro, Christopher Rau, Tommy Finger Jr., Jacob Semirjyan. Թվային հարթակի հիմնական գործառույթները յուրահատուկ մատուցմամբ ներկայացվեցին ֆուտուրիստիկ ձեւաչափի show-room-ում:

Idram-ի տնօրեն Արսեն Քդեյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նոր հարթակը հնարավորություն կտա օգտատերերին մոբայլ հավելվածի միջոցով հեռահար բացել հաշիվներ, կցել միջազգային վճարային համակարգի ցանկացած քարտեր, վճարել ավելի քան 200 ծառայությունների դիմաց, Idram-ի գործընկերներից ստանալ առցանց վարկեր, կատարել վարկային պարտավորությունները եւ բանկային հաշիվներին փոխանցել դրամական միջոցներ, գործընկեր խանութներում եւ ռեստորաններում վճարումները կատարել QR-կոդով` ստանալով Cash back եւ այլ առավելություններ:

«IDbank-ի հետ որոշեցինք ստեղծել մի հարթակ, որտեղ հնարավոր կլինի մեր օգտատերերին միասնաբար մատուցել երկու կազմակերպությունների ծառայությունները, որպեսզի նրանք կարողանան իրականացնել բոլոր տեսակի ֆինանսական գործառնություններ թե Հայաստանում, թե արտերկրում: Օգտատերը մեզ համար ամենակարեւոր արժեքն է: Նրա շնորհիվ է Idram-ը բարգավաճում եւ զարգացնում իր ծառայությունները: Այժմ եկել է ժամանակը, երբ անհրաժեշտ է շարժվել նորարարական տեխնոլոգիաների սրընթաց զարգացմանը համապատասխան, հաշվի առնելով հաճախորդների պահանջմունքները»,- նշեց Idram-ի տնօրենը:

Երկու ընկերությունները, համատեղելով իրենց տեխնոլոգիական հնարավորությունները, ֆինանսական գործիքները եւ ֆինանսական փաթեթները՝ հնարավորություն են ընձեռում իրենց հաճախորդներին օգտվել ծառայություններից մեկ պատուհանի միջոցով: Նման փորձ կիրառվում է արդեն զարգացած երկրներում»,- իր հերթին նշեց IDbank-ի թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանը:

Նրա խոսքով, հարթակը գործարկվելու է առաջիկա ամիսների ընթացքում: Հաճախորդներին հարթակի հնարավորությունները ներկայացվելու են փուլ առ փուլ:  Այն հնարավորություն է ընձեռելու թե IDbank-ի, թե Idram-ի հաճախորդներին օգտվել ֆինանսական գործիքների ամբողջական գործիքակազմից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Ներկայացնել փոխարկման պատվեր հաճախորդի կողմից առաջարկվող փոխարժեքո...
«Ամիօ ժամանակաշրջան».  կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է...
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը...
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր...
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ