News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնն ուզում է իմանալ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի հետ կապված բոլոր գաղտնիքները։ Այդ մասին «Էխո Մոսկվի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահը բազմիցս իր կարծիքն է հայտնել այդ խնդրի վերաբերյալ։ «Նա արքայազնից ճշմարտությունն է պահանջում։ Մենք ուզում ենք ճշմարտությունն իմանալ, ոչ թե, այսպես ասած, խոսակցություններ։ Առաջին հերթին մեզ պետք է իմանալ՝ ինչու է նա մահացել։ Ո՞վ է նրան սպանել։ Մենք ուզում ենք այդ գործընթացի բոլոր գաղտնիքներն իմանալ»,- նշել է Բոլթոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ