News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 17
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ժամանակին շատ էր քննարկվում դատական համակարգում ծանրաբեռնվածության անհամաչափության խնդիրը: Որոշակի փոփոխությունների արդյունքում մեծամասամբ այդ հարցը կարգավորելու փորձեր արվել են:

Հիմա, մեր հավաստի տեղեկություններով, այդպիսի վիճակ է ՀՀ քննչական կոմիտեում, ավելի ստույգ՝ վերջինիս ստորաբաժանումներում:

«Փաստի» ունեցած տվյալներով, օրինակ, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք–Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները անհամեմատ ծանրաբեռնված են, քան մյուս բաժինների քննիչները, սակայն բոլորը հավասար աշխատավարձ են ստանում:

Սա առաջացրել է այս տարածքի քննիչների դժգոհությունը, որոնցից յուրաքանչյուրի ծանրաբեռնվածությունը հասնում է ընդհուպ մինչեւ 40 գործի, այն դեպքում, երբ այլ բաժինների քննիչների գործերի քանակն ուղղակի համադրելի չէ: Խնդիրը կա նաեւ մարզային քննչական վարչություններում, սակայն անհամաչափությունն առավել ցայտուն է հենց Երեւանում:

Այսպիսի անհավասարությունը, մեր աղբյուրների պնդմամբ, հնարավոր է հանգեցնի վիճակի, երբ զգալի քանակով քննիչներ կարող են միանգամից աշխատանքից ազատվելու դիմումներ գրել, ինչը լուրջ խնդիրներ կառաջացնի այս համակարգում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Partner news