News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 15
Տեսնել լրահոսը

ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի եւ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմանդրամի տնօրեն Նունե Եղիազարյանի մասնակցությամբ մեկնարկել է Հայաստանում դպրոցականների ակնային զննումների  հանրապետական ծրագիրը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարի պաշտոնակատարը շրջել է դպրոցի տարրական դասարաններում, որտեղ 3-րդ դասարանի աշակերտները ստացել են «Տեսունիկի տեսողության խաղը» մանկական ձեռնարկը, որը  նախատեսված է տարրական դպրոցի երեխաների համար եւ նպատակ ունի  խաղերի, վարժությունների եւ հետաքրքրաշարժ տեքստերի միջոցով սովորեցնել՝ ինչպես պետք է պահպանել աչքի  առողջությունը: Ձեռնարկը մշակվել է Հայկական ակնաբուժության նախագծի  շրջանակում եւ որպես ուսումնաօժանդակ գրականություն հաստատվել է  ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից:  Արայիկ Հարությունյանը գոհունակություն է հայտնել ծրագրի իրականացման առնչությամբ եւ շեշտել. «Էլեկտրոնային սարքավորումներից շատ օգտվող մեր երեխաները տեսողության խնդիրներ ունեն եւ վաղ տարիքում հայտնաբերումը խիստ կարեւոր է: Այս նախագծի շրջանակում մինչեւ տարեվերջ  կստուգվեն շուրջ 10 հազար աշակերտ` Երեւանի եւ մարզերի դպրոցներից՝ հաջորդ փուլերում ավելի մեծ թվով աշակերտներ ներգրավելու հեռանկարով: Բոլոր այն աշակերտները, ովքեր կարիք կունենան, կանցնեն ավելի լուրջ հետազոտություններ:  Այս  փուլն հաջողությամբ ավարտելուց հետո նախարարությունը  կքննարկի ծրագրի ընդլայնման հնարավորությունները: Մենք պետք է կարողանանք ստեղծել հնարավորություն, որպեսզի բոլոր աշակերտները ստուգվեն եւ տեսողական խնդիրները վաղ հայտնավերվեն: Օգտվելով առիթից ես նաեւ կոչ եմ անում ծնողներին ավելի հետեւողական լիենել այս հարցում եւ հատկապես ցածր դասարաններում սահմանափակել երեխաների հեռախոսներից եւ պլանշետներից օգտվելը»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Նունե Եղիազարյանի խոսքով՝ երեխաների տեսողական առողջության պահպանման ծրագրի եւ «Ավետիս» երեխաների առողջության խնամքի հարթակի ներդրման մեկնարկը Տեսողության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների միամսյակում առանձնահատուկ կարեւորություն ունի, եւ ուրախալի է, որ այն իրականացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ գործակցությամբ։

Դպրոցականների ակնային զննման ծրագրի շրջանակում ժամանակակից սարքավորմներով անցկացվում է դպրոցականների ակնային զննում, որը նախնական ախտորոշում է իրականացնում եւ հնարավորություն տալիս արդյունքները  պահպանել էլեկտրոնային եղանակով՝ հետագայում երեխայի առողջությանը հետեւելու եւ տվյալների հավաքագրման եւ վերլուծության նպատակով: Առավել խորացված հետազոտության կամ բուժման կարիք ունեցողները ուղեգրվելու են  ակնաբուժական կենտրոններ: Դպրոցականների ակնային զննման ծրագրի հաջորդ բաղադրիչը  «Ավետիս» երեխաների առողջության խնամքի հարթակի ներդրումն է, որն այժմ պատրաստման փուլում է եւ հասանելի է լինելու դպրոցների բժշկական անձնակազմին, ծնողներին եւ մանկաբույժներին՝ ավելի արդյունավետ դարձնելու երեխաների ակնային առողջության պահպանմանն ուղղված աշխատանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news