News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 23-ին, Բուլղարիայի կրթության եւ գիտության նախարարությունում ստորագրվեց «ՀՀ եւ ԲՀ կառավարությունների միջեւ կրթության եւ գիտության բնագավառներում 2018-2022 թվականների համագործակցության մասին ծրագիրը»։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ երկու երկրների կառավարությունների կողմից փաստաթուղթը ստորագրեցին ԲՀ կրթության եւ գիտության նախարար Կրասիմիր Վըլչեւը եւ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:

Ի թիվս այլ միջոցառումների՝ Ծրագիրը նախատեսում է յուրաքանչյուր տարի չորսական կրթաթոշակի փոխադարձ տրամադրում՝ Հայաստանի եւ Բուլղարիայի բուհերում բակալավրի կամ մագիստրոսի կրթական աստիճան ստանալու համար, ինչպես նաեւ գիտնականների, դասախոսների եւ մասնագետների փոխանակումներ:

Նախարար Վըլչեւի եւ դեսպան Սարգսյանի միջեւ տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին Ծրագրի շրջանակներում եւ, առհասարակ, կրթության եւ գիտության ոլորտում համագործակցության խթանման, բարձրաստիճան եւ փորձագետների մակարդակով փոխադարձ այցերի կազմակերպման, ինչպես նաեւ առկա իրավապայմանագրային դաշտի արդիականացման անհրաժեշտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ