News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ դաժան ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. Գեղհովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող գերեզմանոցում նույն գյուղի բնակիչ՝ 43-ամյա Սմբատ Ը.-ն իր մոտ եղած դանակով թաղման ժամանակ մոտեցել է թաղման մասնակից, համագյուղացի՝ 45-ամյա Արսեն Մ.-ին և կտրել նրա պարանոցը։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, Արսեն Մ.-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են Երևան։

Մինչ ոստիկաններն ու քննիչները կվնասազերծեին կասկածյալին, նա իր մոտ եղած հանցագործության գործիք հանդիսացող դանակով ինքնավնասում է կատարել ձեռքի դաստակի հատվածում։

Նրան նույնպես ոստիկաններն ու քննիչները շտապ տեղափոխել են Մարտունու բժշկական կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ դաժան ու սահմռկեցուցիչ տեսարանին ականատես է եղել թաղման մասնակիցների մեծ մասը։

Հայտնաբերվել է նաև հանցործության գործիք հանդիսացող դանակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ