News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ինչո՞ւ է Վրաստանում շաքարավազի գինն ավելի թանկ, քան Հայաստանում: Խորհրդարանում քննարկումների ժամանակ նման  հարց է տվել Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Լեվան Վեպխվաձեն երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլի ուշադրությունը հրավիրելով  շաքարավազի գնի բարձրացման վրա:

«Վրաստանում շաքարավազի մեկ կիլոգրամը մեկ լարիով (շուրջ 200դրամ) թանկ է, քան Հայաստանում»,- ասել է Վեպխվաձեն:

Նշենք, որ Վրաստանում ներկայումս մեկ կիլոգրամ շաքարավազի միջին գինն արժի  2,5 լարի (1,5 դոլար):

«Չինացիները սպառել են միայն Վրաստանի՞ բաժինը, իսկ Հայաստանինը ո՞չ»,- հետաքրքրվեց փոխնախագահը` հիշեցնելով նախագահի վրացական հեռուստաընկերություններից մեկով ունեցած ելույթը, որի ժամանակ Սահակաշվիլին պատասխանելով բնակչության հարցերին, ասաց որ գների թանկացումները պայմանավորված են միջազգային գործընթացների եւ այլ երկրներում պահանջարկի ավելացման հետ:

«Օրինակի համար ողջ պատմության ընթացքում Չինաստանը սոված է եղել, իսկ հիմա Չինաստանի բնակչությունը սկսել է ուտել: Նրանք մեկուկես միլիարդից ավելի են, պետք է սնվեն…: Բացի այդ , չինացիները սկսել են գնել մեքենաներ, իսկ նախկինում Չինաստանում բոլորը հեծանիվ էին քշում, նրանք բենզին են լցնում, մեծ գործարաններ են կառուցել»,- հեռուստաեթերից ասել էր Սահակաշվիլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ