News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մի քանի անձանց կողմից փորձ է կատարվում ԸՕ փոփոխության օրինագծի  չընդունումը բարդել ՀՀ ԱԺ ՀՅԴ պատգամավորների վրա՝ որակելով այն որպես սաբոտաժ։Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին ԱԺ–ում ելույթի ժամանակ հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Սուրեն Մանուկյանը։

«Հարգելի՛ գործընկերներ, նախ հիշեցնեմ, որ ես, լինելով Տավուշի մարզից ընտրված պատգամավոր, մեկն էի, որ ՀՅԴ որոշումից առաջ միացա համաժողովրդական շարժմանը Տավուշի ընտրողների պահանջով։ Դրա արդյունքում նույնիսկ ես ստացա կուսակցական պատիժ։ Ես ներկայացնում եմ մի կուսակցություն, որը եթե որոշեր սաբոտաժ անել, ապա խմբակցության բոլոր անդամներն էլ չէին քվեարկի, իսկ ինչպես գիտեք ՀՅԴ կողմ է քվեարկել»,–նշեց նա։  

Սուրեն Մանուկյանը շեշտեց՝ անձնական խնդիրների պատճառով չի մասնակցել քվեարկությանը. «Իսկ ես իմ անձնական խնդիրների պատճառով չեմ կարողացել մասնակցել այդ քվեարկությանը։ Իմ դիրքորոշումը չի տարբերվում և չի կարող տարբերվել ՀՅԴ դիրքորոշումից։ Կոչ եեմ անում բոլոր նրանց, ովքեր փորձում են էժանագին քայլերով աղավաղել կուսակցության հստակ դիրքորոշումը, դադարեցրեք հակադաշնակցական այդ անպտուղ գործելաոճը»։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ