News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բջջային հավելվածները կարող են օգտատերերին հետեւել նույնիսկ իրենց սմարթֆոններից դրանք հեռացնելուց հետո, հայտնում է Bloomberg-ը:

Ծրագրեր մշակողներին սպասարկող ընկերությունները գտել են iOSն ու Android-ը իրենց շահերի համար օգտագործելու եղանակը: Նրանք հավելվածի հետ միասին թրեքերներ են տեղադրում, որոնք հետեւում են օգտատերերի գործողություններին, այդ թվում նաեւ ծրագրերի հեռացմանը: Նման թրեքերները մտնում են մշակողների ստանդարտ գործիքակազմի մեջ եւ կանոնները չեն խախտում:

Դրանց աշխատանքի շնորհիվ սմարթֆոնների վրա է հայտնվում հեռացված հավելվածի գովազդը: Ընկերությունն այս կերպ փորձում է օգտատիրոջը համոզել այն կրկին տեղադրել:

Այսպիսի հնարավորությունն օգտագործող ընկերությունների թվում են AppsFlyer-ը, MoEngage-ն, Localytics-ը եւ CleverTap-ը: Դրանցից են օգտվում, օրինակ, T-Mobile US-ը, Spotify Technology-ն:

Խոսքը, այսպես կոչված, այսպիսի իրազեկումների մասին է. համոզվելու համար, որ հավելվածն իսկապես հեռացվել է, մշակողները սմարթֆոն հարցում են ուղարկում, եւ եթե որոշ ժամանակ անց պատասխան չի ստացվում, համարվում է, որ ծրագիրն այլեւս տեղադրված չէ: Այդ ժամանակ թրեքերը մշակողին ուղարկում է սմարթֆոնի մասին տեղեկություն՝ անձնական տվյալներով, ինչը նրան թույլ է տալիս նույնականացնել հեռախոսի տիրոջն ու նրա գեոլոկացիան:

Պարբերականի հարցմանը պատասխանած փորձագետները նշել են, որ նման գործողությունները չեն ողջունում եւ դրա մեջ տեսնում են գաղտնիության քաղաքականությունը թարմացնելու առիթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ