News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 11-ին Փարիզ կատարելիք այցի ընթացքում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտարարել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը՝ տեղեկացնում է Ինտերֆաքսը։

Ուշակովն ասել է, որ Պուտինի եւ Թրամփի օգնական Ջոն Բոլթոնի հանդիպման ընթացքում այդ մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Երկու երկրների ղեկավարները կայցելեն Փարիզ՝ մասնակցելու Առաջին համաշխարհային պատերազմի 100 ամյակին նվիրված միջոցառումներին։

Ըստ Ուշակովի՝ ծրագրվում է, որ հանդիսավոր միջոցառումներից հետո տեղի կունենա ՌԴ եւ ԱՄՆ նախագահների երկկողմ հանդիպում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ