News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում Դաշնային դատարանը վերականգնել է դատական հայցը, որն անցյալ տարի մերժել էին Մալիից մի խումբ հայցվորներին, որոնք այն ներկայացրել էին շվեյցարական սննդամթերք եւ ըմպելիքներ արտադրող Nestle SA-ի ամերիկյան մասնաճյուղի եւ Cargill ընկերության դեմ՝ նրանց մեղադրելով Աֆրիկայում կակաոյի պլանտացիաներում ստրկությանն օժանդակելու մեջ, հայտնում է «Բլումբերգը»:

Սան Ֆրանցիսկոյի դատարանի նյութերում 6 հայցվորները ներկայացված են որպես նախկին ստրուկ երեխաներ, որոնց իբր առեւանգել էին եւ ստիպել առանց վճարվելու օրական 14 ժամ աշխատել կակաոյի պլանտացիաներում: Մեղադրողները ցանկանում են պատասխանատվության ենթարկել ընկերություններին, որոնք օժանդակել են նրանց  նկատմամբ վատ վերաբերմունքին եւ Կոտ դ՛Իվուարի պլանտացիաներում անազատության մեջ պահելուն:

Գործակալությունը նշում է, որ ընկերությունների դեմ հայցը ներկայացվել էր գրեթե 10 տարի առաջ, սակայն անցյալ տարի դատարանը մերժել էր այն բավարարել ապացույցների անբավարարության պատճառով:

Դատարանը հայտարարել է, որ ընկերությունները «լավատեղյակ» էին երկրում մանկական ստրկության տարածվածության մասին: «Nestle-ն եւ Cargill-ը, հավանաբար, այդ պրակտիկայի վրա աչք են փակել, որ ցածր գներից շահույթ ստանան»,- նշում է գործակալությունը:

ԱՄՆ-ում Nestle-ի մասնաճյուղը դատարանի որոշումից հետո հայտարարել է, որ ընկերության համար մանկական աշխատանքն անընդունելի է: Cargill-ը եւս հերքել է մեղադրանքները, նշում է «Բլումբերգը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավոր
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը...
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով
Մայիսի 14-ին պաշտպանական կողմը հանդես կգա ճառով…
22-ամյա երիտասարդը Արտաշատի շտապօգնության շենքի դիմաց վիճել, ապա մարմնական վնասվածքներ է հասցրել բժշկին և վարորդին
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից Հապետ Խ․-ն ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է ՀՀ Քննչական…
Ամենաշատ