News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանում ստեղծվեց եւս մեկ նոր կուսակցություն՝ «Հայկական Երազանք», որի հիմնադիր համագումարը տեղի ունեցավ այսօր՝ հոկտեմբերի 24-ին:

«Հայկական երազանք» կուսակցության նախաձեռնող խմբի անդամներն են քաղաքագետ Արմեն Մկրտչյանը, իրավաբան Ցոլակ Գրիգորյանը, Արցախյան պատերազմի հրամանատար Արշակ Արշակյանը, տնտեսագետ Սմբատ Ռոստոմյանը, արեւելագետ Գեղամ Հարությունյանը, իրավաբան Դավիթ Խոսրովյանը եւ իրավագետ Արտավազդ Սարգսյանը:

Կուսակցության հռչակագրում ասվում է, որ «թավշյա հեղափոխությունը» Հայաստանի քաղաքացու ուսերից թոթափեց քրեաօլիգարխիկ համակարգի ծանր լուծը եւ այժմ հեղափոխության վերջնական հաղթանակին հասնելու համար պետք է ստեղծել նոր, իրապես ժողովրդավարական քաղաքական ու տնտեսական կառավարման համակարգ:

«Հայկական երազանք» կուսակցությունը պաշտպանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը: Նախաձեռնող խմբի անդամ Արմեն Մկրտչյանը հայտարարեց, որ կուսակցությունը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին. «Մենք մրցակիցներ չունենք հեղափոխական ուժերի մեջ, մենք դաշնակիցներ ունենք հեղափոխական ուժերի մեջ եւ մինչեւ վերջ մենք մեր ազնիվ դաշնակցի դերը եւ կոչումը կատարելու ենք»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ