News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան եւ ԱՄՆ-ն կպահպանեն քաղաքական հարաբերությունները, չնայած լրագրող Ջամալ Խաշոգջիի հետ տեղի ունեցած ողբերգական միջադեպին, որը սպանվել էր Ստամբուլում սաուդյան հյուպատոսարանում: Արաբական Al Ekhbariya հեռուստաալիքի հետ հարցազրույցում այսպիսի ակնկալիքներով է հանդես եկել թագավորության էներգետիկայի նախարար Խալեդ ալ Ֆալեխը:

«Ես ոչ մի կասկած չունեմ, որ մենք այս վիճակից դուրս կգանք, եւ ամեն ինչ կկարգավորվի: Մենք ԱՄՆ-ի հետ դաշնակիցներ ենք մեծ թվով աշխարհաքաղաքական հարցերում, որոնք ավելի խոշոր են, քան այս սարսափելի իրավիճակը, Ջամալ Խոշոգջիի ողբերգական մահը: Եվ սա ոչ թե մահ է, այլ սպանություն, մենք դա ընդունել ենք: Ես վստահ եմ, որ մենք դաշնակիցներ եւ բարեկամներ ենք, ու ԱՄՆ-ն կհասկանա, որ Սաուդյան Արաբիան տեղի ունեցածի համար նույնքան վշտացած է, որքան ցանկացած որեւէ մեկը, եւ գուցե ավելի է վշտացած, քանի որ դա ազդել է մեր հեղինակության վրա»,- պատասխանել է նա 2 երկրների հարաբերությունների ապագայի մասին հարցին: 

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան ԱՄՆ նավթի խոշորագույն մատակարարն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Նավթի գները շաբաթն ավարտում են զգալի անկումով
Այս շաբաթվա սկզբից Brent-ն էժանացել է 4,9%-ով, WTI-ն՝ 5,6%-ով...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,97 դոլար
Նավթի գինը հինգշաբթի առավոտյան բարձրանում է...
Բելառուսում մտածում են երկրորդ ԱԷԿ կառուցելու մասին. Լուկաշենկո
Բելառուսի իշխանությունները մտածում են երկրորդ ատոմակայան կառուցելու մասին...
Ամենաշատ