News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանում օրերս մալարիայի հերթական բերովի դեպքն է գրանցվել։

NEWS.am–ին Երեւանի Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը պատմեց, որ հիվանդը վարակվել է Հնդկաստանում, սակայն նշաններն ի հայտ են եկել, երբ տեղափոխվել է Հայաստան։

«Ազգությամբ հնդիկ հիվանդը ստացել է համապատասխան դեղորայք եւ դուրս գրվել, մնալու է մեր բժիշկների հսկողության ներքո»,– ասաց նա։

Մհեր Դավիդյանցը հայտնեց, որ Հայաստանում մալարիայի բերովի դեպքեր տարվա ընթացքում միջինը 10 անգամ գրանցվում են, հիմնականում վարակը բերում են Աֆրիկայից եւ Հնդկաստանից։

Նշենք, որ մալարիայի բերովի դեպքերը hանրապետությունում ավելացել են։ Դեռեւս սեպտեմբերի 28–ին Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ կոչ անելով անապահով երկրներից ժամանողներին հետազոտվել։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ եթե նախորդ տարիներին, միջին տարեկան վիճակագրականը 2 դեպք էր, այս տարի մինչև վերջին դեպքնարդեն գրանցվել էր մալարիայի բերովի 5 դեպք, որից 2-ը` մայիսին, 3-ը` սեպտեմբերին, բոլորն էլ` աֆրիկյան երկրներից ժամանած անձանց մոտ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ