News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Իտալիայում ձեռնարկատերերի շրջանում աճում է անհանգստությունն այն առնչությամբ, որ հունիսից ի վեր գործող պոպուլիստական կառավարությունն ավելի անհուսալի է դառնում բիզնեսի համար, գրում է Gazeta–ն՝ վկայակոչելով Bloomberg–ին։

Գործակալությունը պատմում է իտալական Ռոզինյանո քաղաքի մասին, որտեղ տարածաշրջանում խոշորագույն գործատուն քիմիական գործարանն է։ Սակայն ներկայումս քաղաքը դժվարությունների է բախվում ձեռնարկատիրության մեջ ապագա միջազգային ներդրումների հարցում անորոշության պատճառով։

Մասնավորապես, նշվում է, որ իտալական կառավարությունը չի կարողացել Իտալիայում միջազգային ընկերությունների պաշտպանության երաշխիքներ տրամադրել, որը հարցականի տակ է դնում բազմամիլիոնանոց գործարքները եւ ֆինանսավորումը, ասված է նյութում։ Ձեռնարկատերերի խոսքով՝ էներգետիկայի ոլորտում կառավարության քաղաքականությունը կարող է բացասաբար ազդել արտադրական հարթակի վրա եւ այն պակաս մրցունակ դարձնել։ Գործարարները բողոքում են, որ Իտալիայի իշխանությունները արդյունավերության ոլորտում խնդիրները լուրջ չի ընդունում։

Նշվում է, որ արդեն սեպտեմբերին ձեռնարկատիրական վստահության ինդեքսը կրճատվել է գրեթե 2 տոկոսով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ