News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընտրություններում իր հաղթանակը վատթարագույն իկրադարձությունն է, որ կարող էր տեղի ունենալ Ռուսաստանի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Գիտեք, ինչ կասեմ՝ ընտրություններում իմ հաղթանակը վատթարագույն բանն էր, որ Ռուսաստանի հետ երբեւէ կատարվել է»,- հայտարարել է Թրամփը Հյուսիսային Կարոլինայում նախընտրական հանրահավաքի ժամանակ:

«Բայց միաժամանակ, Ռուսաստանի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Ճապոնիայի հետ լեզու գտնելը լավ է, ոչ թե վատ»,- հավելել է նա՝ Հելսինկիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը լավ որակելով:

Ներկայումս Թրամփը մասնակցում է առաջիկա ընտրություններում հանրապետական թեկնածուների աջակցության միջոցառումներին:

ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 6-ին: Դրանք միջանկյալ են կոչվում, քանի որ անցկացվում են գործող նախագաի պաշտոնավարման ժամկետի միջնամասում: Քվեարկության ընթացքում կվերընտրվեն Ներկայացուցիչների պալատի 435 պատգամավորներ, 100 սենատորներից 35-ը, ինչպես նաեւ 39 նահանգների եւ տարածքների նահանգապետները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ