News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Հայաստան է ժամանել ֆրանսիացի երգիչ, բարիտոն Ժերեմի Դելվերը, որը հայ հանդիսատեսին հայտնի դարձավ Շառլ Ազնավուրի հոգեհանգստի ժամանակ հնչած «Հայկական վալս» ստեղծագործությունը կատարելուց հետո։ NEWS.am-ի հետ զրույցում Ժերեմին կիսվել է իր տպավորություններով։

«Շատ հուզված եմ եւ միաժամանակ շնորհակալ, քանի որ ստացել եմ ՀՀ-ի կողմից պաշտոնական հրավեր։ Շատ ուրախ եմ այստեղ գտնվելու եւ համերգին կկատարեմ Հայկական վալսը։ Նաեւ ներողություն եմ խնդրում բոլոր այն հայերից, ովքեր ինձ բազում հաղորդագրություններ են ուղարկել, կներեք, ես մենակ եմ, չունեմ, քարտուղար եւ չեմ հասցնում բոլորին պատասխանել, ամեն դեպքում շնորհակալություն»,-ասել է նա։

Դելվերը հոկտեմբերի 29-ին և 30-ին կմասնակցի Երեւանում կայանալիք «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգին, որը նվիրված է մեծ շանսոնիեի հիշատակին:

Նշենք, որ լրատվամիջոցներին տված հարցազրույցում Դելվերը պատմել էր, որ ինքն Ազնավուրի հոգեհանգստին «Հայկական վալսը» կատարելու առաջարկը ստացել է ընդամենը 48 ժամ առաջ։

«Ազնվորեն ասեմ, դա մարտահրավեր էր ինձ համար: Այն պատկերացրածի չափ դժվար չէր, որովհետեւ ինձ շատ օգնեցին պարոն Արմեն Շմավոնյանը եւ տիկին Հիլդա Գեղամյանը: Արմենը իմ ղեկավարներից մեկի ընկերն է, որն ինձ ուղարկեց ֆրանսերեն տառերով գրված տեքստը, քանի որ ես չեմ կարդում ձեր լեզվով: Դժվար չէր, որովհետեւ ինձ շատ օգնեցին: Միակ խնդիրն այն էր, որ իսկապես, շատ քիչ ժամանակ ունեինք եւ բացի այդ, ես գիտակցում էի, որ այնտեղ են լինելու Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, Շառլ Ազնավուրի ընտանիքը, եւ ես ուզում էի, որ հայերեն բառերը, իսկապես, հասկանալի լինեն՝ հաշվի առնելով փաստը, որ ես 48 ժամ առաջ դեռ չէի խոսում հայերեն: Ես հույս ունեմ, որ շատ չեմ հիասթափեցրել, որ կարողացել եմ փոխանցել այդ գեղեցիկ պոեզիայի իմաստը: Ես ստանում եմ բավականին շատ փոստային նամակներ աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերից, ես կարծում եմ, որ այդպիսով, իմ առաքելությունը հաջողությամբ կատարված է»,– Armenpress.am–ին պատմել էր երգիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ