News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Յունիբանկը, հաջողությամբ տեղաբաշխելով պարտատոմսերի հինգ թողարկումների ամբողջ ծավալը, հայտարարում է անվանական արժեկտրոնային դրամական եւ դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին:

Պարտատոմսերի թողարկման պայմաններն են`

● դրամային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 10%, շրջանառության ժամկետը` 24 ամիս: Պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 10 000 ՀՀ դրամ, թողարկման ծավալը` 500 մլն ՀՀ դրամ:

● դոլարային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 5.5%, շրջանառության ժամկետը` 36 ամիս: Պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 ԱՄՆ դոլար, թողարկման ծավալը` 5 մլն ԱՄՆ դոլար:

Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:

Պարտատոմսերը կարել է ձեռքբերել` դիմելով բանկի գլխամասային գրասենյակ կամ 46 մասնաճյուղերից մեկը: Առաջարկի վերաբերյալ մանրամասն պայմանները, Ազդագիրը եւ Ազդագրի լրացումը հրապարակված է ww.unibank.am կայքի «Ներդրողներ եւ բաժնետերեր» բաժնում:

«Պարտատոմսերը`  մեր հաճախորդների խնայողությունները պահպանելու եւ բազմապատկելու ամենանախընտրած տարբերակներից մեկն է: Պարտատոմսերն ապահովում են բարձր եկամտաբերություն, որը հաստատուն ձեւով վճարվում է յուրաքանչյուր եռամսյակ: Նախորդ թողարկումների հաջողությամբ տեղաբաշխումը վկայում է բանկի հանդեպ հասարակության վստահության մասին: Մենք առաջարկում ենք գումար ներդնելու լավագույն տարբերակներից մեկը` բարձր եկամտաբերություն, իրացվելիություն եւ ապահովածություն: Ի դեպ`  բանկի դոլարային պարտատոմսերն ընդգրկված են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ի հիմնական (Abond) ցուցակում», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Քաղաքում ժպիտները շատանում են․ Վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը
10-րդ հոբելյանական «Կենտրոն» մասնաճյուղն առաջինն է Ամիօ բանկի մասնաճյուղերի ցանկում...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Ապրիլի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի...
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է (ֆոտո)
Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում բանկերը դադարում են զուտ բանկային ծառայություններ մատուցող միջնորդ կառույցներ լինել...
Ամենաշատ