News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սիրիան քննարկում է Եվրասիական տնտեսական միության առանձին երկրների հետ առեւտրային արտոնությունների ռեժիմ ստեղծելու հնարավորությունը եւ մոտ ապագայում, հնարավոր է, բարձրացնի միավորմանն անդամակցելու հարցը: Այս մասին «Իզվեստիա» պարբերականի հետ հարցրազրույցում հայտնել է Սիրիայի էկոնոմիկայի նախարար Սամեր ալ Հալիլը:

«Եվրասիական միավորմանն անդամակցելու համար անհրաժեշտ է նախ մաքսային համաձայնագրեր կնքել, կարգավորել այդ ոլորտի օրենսդրությունը, ստանալ բոլոր անդամ երկրների համաձայնությունը: Այս իմաստով ազատ առեւտրի գոտու բացումն ավելի հեշտ է, բայց դարձյալ համընդհանուր համաձայնության առկայությամբ,- ասել է նա: - Ուստի մենք քննարկում ենք առանձին երկրների, օրինակ՝ Ռուսաստանի հետ արտոնյալ առեւտրային ռեժիմ ստեղծելու հնարավորությունը: Սիրիայի տնտեսությունը սրընթաց զարգանում է, եւ հնարավոր է՝ մենք դեռ կբարձրացնենք մոտ ապագայում ԵՏՄ-ին անդամակցելու հարցը»:

Սամեր ալ Հալիլը հավելել է, որ առայժմ դժվար է կոնկրետ ժամկետներ նշել, թե  Սիրիայի տնտեսությունը երբ կհասնի մինչպատերազմական զարգացման մակարդակին, սակայն որոշ հաշվարկներով նրա վերականգնումը կտեւի «մինչեւ 10 տարի, ոչ պակաս»: Ի պատասխան միջերկրածովյան շելֆում օգտակար հանածոների արդյունահանման մասին հարցին՝ ալ Հալիլը չի բացառել, որ Սիրիայի ներքաղաքական իրավիճակի կայունացումից հետո երկիրը կարող է շելֆում սկսել նավթի արդյունահանումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ