News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


ՀՀ հանրակրթության ոլորտում այսօր կա 48 795 դրույք, այսինքն պահանջարկն այդքան է, բայց այսօր այդ ոլորտում աշխատում է 10 հազարով ավելի մարդ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում վարչապետի պաշտոնակատար, վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, այսօր չեն կարող ասել, որ ուսուցիներն ստանում են այնքան աշխատավարձ, որքան սահմանված է օրենքով. «Նրանք ստանում են ավելի ցածր աշխատավարձ, որովհետեւ երկու մարդը ստանում է մեկ մարդու աշխատավարձ: Պետական կառավարման համակարգում այսօր 17 հազար մարդ է աշխատում: Մենք համարում ենք, որ սա արդյունավետ պետական կառավարման համակա՞րգ է: Այսինքն կարող ենք ֆորմալ աշխատավարձը բարձրացնել, բայց իրականում այն չբարձրանա»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ իրենք կարող էին, օրինակ, հազար դրամով բոլորի կենսաթոշակը բարձրացնել, սակայն նախընտրեցին 80 հազար անապահով անձանց կենսաթոշակը 10 հազար դրամով բարձրացնել:

«Հայաստանում այսօր 4500 գիտնական կա: Նրանք ի՞նչ գիտական արդյունք են տալիս: Մենք ի՞նչ պատվեր ենք նրանց տալիս եւ ի՞նչ արդյունք ենք ստանում: Մեզ մոտ գիտությունն ու տնտեսությունն իրարից կտրված են: Երբ այդ կապը կստեղծենք, մեր գիտնականները ոչ թե աշխատավարձի հույսին կլինեն, այլ մեր գիտնականները պայմանագրերով ծանրաբեռնված կլինեն եւ արդյունաբերությունը նրանց կոնկրետ պատվեր կտա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«Ֆլեշի» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Ամենաշատ