News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն այսօր՝ նոյեմբերի 3–ին, հրաժարվեց մեկնաբանել մամուլի լուրերը, թե դատավորները հրաժարվել են քննել ՔԿ նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանի կալանքի միջնորդությունը։

«Տեղեկացված եմ այնքանով, որքանով հետեւում եմ լուրերին։ Ես տեղեկություն չունեմ, թե կա դատական ակտ կայացրած միջնորդության վերաբերյալ, թե ոչ։ Գործում է ինքնաբացարկի ինստիտուտը, եւ դատավորը կարող է օգտվել իրավունքից»,– խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Հարցին՝ ի վերջո կալանքի միջնորդությունը քննելու գործով դատավոր փոխվել է, Կարեն Փոլադյանը պատասխանեց. «Ըստ լուրերի... իմ ունեցած տեղեկություններով դատավոր փոխվել է»։

Հիշեցնենք, որ նախօրեին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է բավարարել ՀՔԾ քննիչի միջնորդությունն ու երկու ամսով Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում է կայացրել։ Հարությունյանն այժմ գտնվում է հետախուզման մեջ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ինձ հարց տվեցին, թե արդյոք դրա նկատմամբ էլ վղեմություն չի տարածվի: Իհարկե,  կտարածվի, բայց եթե ոչ…
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով ակտերի դասակարգման փոփոխություն է նախաձեռնել.
Նա պարզաբանեց, որ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է վերաորակել արարքը երեք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները ծառայողական հանցագործության մակարդակ տեղափոխելու համար...
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ