News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

20th Century Fox-ի եւ Google Cloud-ի մասնագետներն օգտագործում են հատուկ ծրագիր, որը կարող է վերլուծել ֆիլմի թրեյլերը եւ կանխատեսել հանդիսատեսին՝ տեղեկացնում է Hightech-ը։

Merlin ծրագիրը կարող է կադրերում ճանաչել օբյեկտները, սյուժեների շաբլոնները եւ հասկանալ, թե որ ժանրին է պատկանում ֆիլմը։

Օրինակ, Merlin-ի համար կերպարի երկար խոշոր պլանը նշանակում է դրամատիկ ֆիլմ, իսկ տեսանյութի հատվածը՝ կադրերի հաճախ եւ արագ փոփոխությամբ, մարտաֆիլմ։

Դրանից հետո Merlin-ն օգտագործում է ֆիլմերի դասակարգման իր մեթոդը եւ հանդիսատեսի նախասիրությունների նախորդ տարիների տվյալները, որպեսզի կանխատեսի՝ կգնեն նրանք արդյոք հաջորդ մարտաֆիլմի տոմս։ Այս համակարգը գործում է 2017 թվականից։ 20th Century Fox-ը օգտագործում է Merlin-ի կանխատեսումները, որպեսզի որոշի ինչ ֆիլմեր արտադրել եւ ինչպես արդյունավետ դրանք վաճառել։

Այլ կինոարտադրողները եւս ծրագրում են ալգորիթմների օգնությանը դիմել, սակայն կինոքննադատները թերահավատությամբ են վերաբերում այդ համակարգերին՝ նշելով, որ մեքենան չի կարող ֆիլմի հաջողության առավել խորը գործոնները որոշել, ասենք, հերոսի հմայքը կամ հաջողված կատակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ