News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երուսաղեմի հայ եկեղեցին և մյուս հոգևորականներն Իսրայելին կոչ են արել չեղարկել երկրում հրեաներին ինքնորոշման «հատուկ» իրավունք տվող օրենքը: Այս մասին հայտնում է AFP-ը ։

«Հարկավոր է իշխանությունների ուշադրությունը հրավիրել մի պարզ հանգամանքի վրա: Մեր հավատացյալ՝ քրիստոնյա, մուսուլման, դրուզ, բահայի և արաբ համաքաղաքացիները ոչնչով պակաս չեն մեր հրեա քույր ու եղբայրներից», - համատեղ հայտարարության մեջ ասել են Հայ կաթոլիկ, հռոմեական, սիրիական և հունական մելքիթական կաթոլիկ եկեղեցիների եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները:

Ազգ-պետության մասին այդ օրինագիծը Քնեսեթում ընդունվել է հուլիսին և Իսրայելի սահմանադրության դե ֆակտո մաս է կազմում: Դրանով Իսրայելը հրեաների պատմական հայրենիքն է ճանաչվում, իսկ արաբերենը կորցնում է պետական լեզվի իր կարգավիճակը:

Արաբների կարծիքով, տվյալ օրինագծով կօրինականացվի ազգային խտրականությունը, քանի որ այնտեղ որևէ կերպ չի նշվում իրավահավասարության կամ ժողովրդավարության մասին: Մինչդեռ վարչապետ Նեթանյահուն հայտնել է, որ օրինագծով որևէ կերպ չի փոփոխվում երկրի գործող վարչակարգը, քանի որ հավասարությունն արդեն իսկ ամրագրված է Իսրայելի օրենքով:

Օրինագծի ընդունումից հետո արաբները, որ Իսրայելի 9մլն բնակչության մոտ 17,5% են կազմում, բողոքի ցույցեր են արել, և որոշ հրեա քաղաքական գործիչներ ասել են, որ այն պետք է փոփոխվի:

Հոգևոր առաջնորդները նամակով պահանջել են, որպեսզի քրիստոնյաները, մուսուլմանները, դրուզները, բահայիներն ու հրեաները հավասար քաղաքացիական իրավունքներ ունենան:

«Որպես եկեղեցու առաջնորդներ` մենք պահանջում ենք, որպեսզի իշխանությունները փոխեն Հիմնարար օրենքը այնպես, որ Իսրայելի յուրաքանչյուր քաղաքացի իրեն պետության կողմից պաշտպանված զգա», - գրված է հայտարարության մեջ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ