News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մինեսոթա եւ Միչիգան  նահանգներից երկու մուսուլման կանայք առաջին անգամ ընտրվել են ԱՄՆ Կոնգրեսում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Huffpost-ին:

Իլհեն Օմարը Մինեսոթայից սոմալիական ծագումով ամերիկացի քաղաքական գործիչ է: Ավելի վաղ նա հաղթել է փրայմերիզում նահանգի շրջաններից մեկում: Սոմալիում արյունահեղ քաղաքացիական պատերազմից հետո նա  ընտանիքի հետ փախել է երկրից: Մինչ ԱՄՆ մեկնելը նրանք 4 տարի ապրում էին Քենիայում՝ փախստականների ճամբարում: Նրա կյանքի պատմությունը եւ հայտնիությունը հատկապես ուշադրություն են գրավում Թրամփի կողմից իրականացվող միգրացիոն քաղաքականության ֆոնին: Այսպես, եթե Օմարը ցանկանար այսօր ԱՄՆ-ում փախստականի կարգավիճակ ստանար, ապա չէր կարողանա. Սոմալին այն երկրներից մեկն է, որը ԱՄՆ-ում կոշտ ներգաղթային սահմանափակումների հետ է բախվում:

Դեթրոյթից դեմոկրատ Ռաշիդ Տլաիբը մրցակից չուներ: Նրա ծնողները Պաղեստինից են գաղթել: Տլաիբը հաղթել է քվերակության իրավունք ունեցող փոքրաթիվ մուսուլման բնակչությամբ շրջաններում փրայմերիզի ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ