News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի տեղի ունեցած Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Twitter-ում մեջբերել է իրեն գովաբանող հայտնի անհատների խոսքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վերջին 105 տարում գործող նախագահը լրացուցիչ ընտրություններում Սենատում միայն 5 անգամ է տեղերը շահել: Պարոն Թրամփը հմայքով է օժտված: Հանրապետականների բախտն անհավատալիորեն բերել է: Նրանց բախտն անհավատալիորեն բերել է, որ նա նրանց շարքերում է, եւ ես պարզապես խորին ակնածանքով եմ վերաբերվում նրանց կատարած լավ աշխատանքին: Անհավատալիորեն բոլոր լրատվամիջոցները նրա դեմ էին՝ ամեն օր նրա վրա հարձակվելով, իսկ նա այդպիսի վիթխարի հաղթանակներ է տանում»,- Թրամփը մեջբերել է ամերիկացի իրավաբան եւ գրող Բեն Սթայնի խոսքը:

Թրամփը հրապարակել է նաեւ հեռուստահաղորդավար Դեւիդ Ասմանի խոսքը: «Դեմոկրատները սրան ինչպե՞ս կպատասխանեն: Մտածեք այն մասին, ինչպես են նրա դիրքերը հանրապաետականների հետ բարելավվում՝ բոլոր թեկնածուների հետ, որոնք այսօր հաղթեցին: Նրանք գիտակցում են, թե նա որքան կարեւոր է այն պատճառով, ինչ արեց՝ իրենց համար արշավ անցկացնելով: Նրան են պարտական իկրենց քաղաքական կարիերայի համար»,- հայտարարել է Ասմանը:

Երեքշաբթի՝ նոյեմբերի 6-ին, ԱՄՆ-ում անցկացվել են Կոնգրեսի մկիջանկյալ ընտրությունները: Ըստ վերջին կանխատեսումների՝ հանրապետականները ԱՄՆ Սենատում տեղերի մեծ մասը պահպանել են՝ ապահովելով անհրաժեշտ 50-ի դեպքում նվազագույնը 52 տեղ, սակայն Ներկայացուցիչների պալատում մեծամասնությունը կորցրել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ