News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վենեսուելայում սպառողական գները 20 ամսվա ընթացքում 833,997 տոկոսով աճել են։ Այս մասին ասվում է Կոնգրեսի ընդդիմության զեկույցի մեջ՝ տեղեկացնում է Reuters-ը։

Տվյալները վկայում են, որ ամսական ինֆլյացիան սեպտեմբերին 223 տոկոսից նվազել է՝ հասնելով 148 տոկոսի, այնուամենայնիվ երկիրը մոտ է նրան, որ 2019թ․ ինֆլյացիան կարող է հասնել 1 միլիոն տոկոսի։

«Այս թիվը նախկինի պես ահավոր բարձր է», - հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Անգել Ալվարադոն։ Օրենսդիր մարմինը դարձել է տնտեսական իրավիճակի միակ աղբյուրն այն բանից հետո, ինչ ԿԲ-ն 3 տարի առաջ դադարեցրել է այդ մասին տեղեկատվություն հրապարակել։

Նախագահ Մադուրոն օգոստոսին 30 անգամ բարձրացրել է նվազագույն աշխատավարձը՝ ինֆլյացիան կայունացնելու համար, քանի որ այն ոչնչացրել է գնողունակությունը եւ նպաստել է արտագաղթին։ 2015-ից սկսած՝ 2 մլն վենեսուելացի է արտագաղթել, սակայն ինֆլյացիան շարունակվում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ