News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Քրիստոնյա–դեմոկրատական կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը ոչ միայն ՀՀԿ–ից, այլեւ ուրիշ քաղաքական ուժերից առաջարկություն է ստացել՝ ընտրություններին մասնակցելու իրենց ցուցակով։ NEWS.am–ի հետ հարցազրույցում նա ասաց, որ այժմ քննարկում են՝ համագործակցության ո՞ր ձեւաչափն ավելի արդյունավետ կլինի։

Խոսրով Հարությունյանը հակված է ՀՀԿ–ի կողմը։ Ասաց՝ ՀՀԿ–ի հետ համագործակցությունը հաջողված կարելի է համարել եւ դա ապագա ունի։

Իր գլխավորած՝ Քրիստոնյա–դեմոկրատական կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին։

Խոսրով Հարությունյանը քաղաքականության մեջ կմնա ցանկացած դրսեւորմամբ. «Ես բացարձակապես մտադիր չեմ քաղաքականությունը լքել»։

ՔՊ–ի թիմին միանալ, ասաց, մտքով չի անցել. «Իրոք չի անցել։ Հիմքն այն է, որ ես թիմային խաղացող եմ, եթե ՀՀԿ նախընտրական ցուցակով եմ մտել խորհրդարան, ուրեմն պետք է շարունակեմ մնալ այդ ուժի հետ»։

Խոսրով Հարությունյանը համաձայն չէ որոշ ՀՀԿ–ականների կարծիքի հետ, որ քաղաքական դադար առնելու ժամանակն է. «30–ամյա կուսակցությունը՝ կառավարման 20–ամյա փորձառությամբ, պետք է լինի քաղաքական դաշտում»։

Նա վստահ է, որ անցած 30 տարվա իրական գնահատականը ժամանակը կհնչեցնի եւ վերաբերմունքը որակապես տարբեր կլինի։

Այս ընտրություններին ՀՀԿ նախընտրական ցուցակը, նրա դիտարկմամբ, տարբերվելու է ՀՀԿ նախկին ցուցակից՝ պրոֆեսիոնալ երիտասարդների ընդգրկմամբ։

«Ցուցակում կլինեն պետական կառավարման համակարգում փորձառություն ունեցող, լեզուների իմացությամբ եւ հանրության շրջանում ճանաչելի երիտասարդեր։ Ցուցակը համեմված կլինի Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի սաներով»,–ասաց նա։

Քաղաքականության մեջ երկարամյա փորձառություն ունեցող գործիչը 1990–ականների հետ դեժավյու ունի. «Կա տպավորություն, որ ռեստարտ ենք արել պատմությունը, փորձում ենք նույն ձեւի առաջ գնալ, բայց քաղաքական իմաստնությունը ենթադրում է, որ նախկինից պետք է դասեր քաղել»։

Խոսրով Հարությունյանի որդին՝ ՀՀԿ–ական որոշ գործիչների որդիների պես, ՔՊ–ի թիմի հետ ընտրությունների չի մասնակցի։ Նա փոխարտգործանախարար էր, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար, բայց իշխանափոխությունից հետո դիմում է գրել, ազատվել աշխատանքից եւ գիտապրակտիկ գործունեությամբ  է զբաղվում Հայաստանում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ