News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


ԲՀԿ–ում երբեք դեֆիցիտ չի եղել որեւէ բանի՝ հատկապես մարդկային ներուժի։ Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ մեկնաբանելով «ռեյտինգային» թեկնածուների պակասի հարցը։

Ասաց, իրենց ռեյտինգայինները 10 տարուց ավելի գործում են եւ տեղերում հեղինակավոր մարդիկ են։

Միքայել Մելքումյանը մեծամասնական ընտրակարգով կառաջադրվի Կենտրոն համայնքից։

«Քանի որ ես եղել եմ նախորդ եւ գործող գումարման խորհրդարանների ամենաակտիվ պատգամավորը, կարծում եմ դա կհամոզի իմ ընտրողներին՝ ձայն տալ իմ օգտին։ Ես անձամբ գնում եմ խանութ, դպրոց, մանկապարտեզ, քայլում եմ փողոցում, իջնում եմ Հրազդանի ձոր եւ մարդկանց վերաբերմունքը տեսնում եմ։ Եթե տեսնեի, որ մի փոքր նեգատիվ բան կա, երբեք չէի առաջադրվի»,–ասաց նա։ 

Նա եւս լուրեր լսել է, որ Նաիրա Զոհրաբյանը «ռեյտինգայինով» առաջադրվելու է Սյունիքի մարզից։

ԲՀԿ թե՛ համամասնական, թե՛ մեծամասնական ցուցակների վերջնական պատկերը պարզ կլինի Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ