News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 20
Տեսնել լրահոսը

2010թ․ Ադրբեջանը կառուցեց աշխարհում ամենաբարձր դրոշաձողը, որի վրա ֆուտբոլի դաշտի մեծության դրոշ էր։ Հաջորդ օրը դրոշը պատռվեց, իսկ կես տարուց Տաջիկստանում հայտնվեց ավելի բարձր նրա մրցակիցը, իսկ հետո դրոշն ընդհանրապես հանեցին։ Եւ չվերադարձրեցին իր տեղը։ Նոյեմբերի 9-ին Ադրբեջանը Ազգային դրոշի օրը տոնում է առանց դրոշի՝ նրա անվան հրապարակում։ BBC-ն փորձել է պարզել․ թե ինչ եղավ ռեկորդակիր դրոշը։

Բաքվում Պետական դրոշի հրապարակ կա, որտեղ մեկուկես տարի առաջ 162 մետրանոց ձողի վրա ծածանվում էր ազգային դրոշը։

2017թ․ մոտ 30 մլն արժողությամբ ծրագիրը վերանորոգման տարան, բայց այդպես էլ հետ չբերեցին։

Դրոշի հրապարակի բացումը 2010թ․ սեպտեմբերի 1-ին էր։ Այն ուղեկցվում էր լազերային շոուներով եւ հրավառություններով։ Հենց հաջորդ օրը դրոշը պատռվեց կասպիական սաստիկ քամուց, եւ այն իջեցրեցին։

Դրոշաձողի ողջ կոնստրուկցիան 220 տոննա է կշռում, իսկ դրոշն ինքը՝ 350 կգ, եւ ինչպես բացմանն ասաց երկրի նախագահը, համարյա ֆուտբոլի դաշտի չափ է։ Այս ծրագիրն իրականացրել են ամերիկյան Trident Support եւ ադրբեջանական Azenko ընկերությունները։ Դրա վրա ծախսվել է 25 միլիոն դոլար։

Այսօր ամենաբարձր դրոշաձողի ռեկորդը (2014-ից) պատկանում է Սաուդյան Արաբիային՝ 170 մետր։ Ադրբեջանական դրոշաձողը երրորդն է՝ տաջիկականից եւ սաուդականից հետո։

Այսօր Ադրբեջանում չի գործում նաեւ Դրոշի հրապարակը, այնտեղ պահակներ կան եւ ոչ ոքի ներս չեն թողնում։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news