News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Իտալիայի փոխվարչապետի խորհրդական Ջանլուկա Սավոինին RT-ի հետ զրույցում մեկնաբանել է Եվրախորհրդարան բերված հակառուսական պատժամիջոցների չեղարկման նախագիծը։

«Ես գտնում եմ, որ Իտալիան միայնակ չի կարող չեղարկել պատժամիջոցները՝ խուսափելով բացասական եւ անարդյունավետ պատասխան գործողություններից։ Մի քանի ամիս անց տեղի կունենան Եվրախորհրդարանի ընտրությունները եւ կավարտվի Եվրոպական ժողովրդական կուսակցության ու Եվրոպական սոցիալիստների կուսակցության միջեւ պայմանագիրը, քանի որ խորհրդարան կանցնեն այն կուսակցության ներկայացուցիչները, որոնք հանդես են գալիս պետության ինքնիշխանության եւ ինքնուրույնության պաշտպանությամբ»,-ասել է Սավիոնին։

Այդ կուսակցությունների թվում են՝ «Հյուսիսի Լիգան», ֆրանսիական «Ազգային միավորումը» (նախկինում «Ազգային ճակատ»), Ավստրիայի ազատության կուսակցությունը եւ «Գերմանիայի համար այլընտրանքը»:

«Բոլոր նրանք դեմ են հանդես գալիս հակառուսական պատժամիջոցներին», - հավելել է նա:

Սավոինիի խոսքով՝ Մոսկվան պետք է դառնա իրենց հիմնական գործընկերը ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու գործում: Նրա կարծիքով՝ 2018 թվականին անհնար է նույնիսկ մտածել պատժամիջոցներով այնպիսի երկրներին հարված հասցնելու մասին, ինչպիսին Ռուսաստանն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ